HERE AND BEYOND
Գույքի գնահատման ծառայության գնանշման հրավեր NP-03/21
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն (ներ) ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններին ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

  • նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
  • գնահատման ծառայություններ իրականացում ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքում,
  • աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (կցել վկայականների պատճեները),
  • ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
  • մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 50 մլն սահմանաչափով (կցել ապահովագրական պոլիսի պատճենը):

 

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@www2.ameriabank.am  էլ.փոստի հասցեին:

Շահագրգիռ կազմակերպությունները պետք է լրացված հարցաշարը  ընկերության ծառայությունների գնացուցակի հետ միասին ներկայացնեն tenders@www2.ameriabank.am էլ.փոստի հասցեին` գնանշման երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բանկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով:

Գնանշման փաթեթի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել  tenders@www2.ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով`  NP-03/21: «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»  ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի (ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված, բանկի կողմից սահմանված պայմաններով համագործակցության պայմանագիր` մեկ տարի ժամկետով :

Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացել հաշիվ և գրավադրել ավանդ կամ գործող պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում հաշվին ունենալ չնվազող մնացորդ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցում:  

 Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև 010 561111 հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին  ժամը 10:00-17:00: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Մերի Գևորգյանին (գնումների մասնագետ):

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ.-ի ապրիլի 15-ը, ժ.12:00:

 

Թարմացված է առ 16.03.2021 թ., 17:24
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: