HERE AND BEYOND
Օդորակման համակարգի ձեռքբերման  գնանշման հրավեր IT-0301 «Ամերիաբանկ» ՓԲԸ համար
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու օդորակման համակարգի ձեռքբերման գնանշմանը:

Կազմակերպությունները պետք է ներկայացնեն  առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի` կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև: Խնդրում ենք ծանոթանալ առաջարկին և նկատառումներ ունենալու դեպքում առաջարկի հետ միասին ներկայացնել պատասխան նամակով: 

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը: 

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին` Tatevik.Avanesyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/03/2021թ.` ժ 17:00-ն:

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:

Թարմացված է առ 10.03.2021 թ., 12:20
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: