HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների* ներքո օգտվելու մայր գումարի և տոկոսագումարի վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31/03/2021թ. ներառյալ, եթե տվյալ ամսվա հերթական մարման օրը վճարման ենթակա պարտավորությունը չի մարվել կամ մարվել է մասնակի:  Այս հնարավորությունից կարող են օգտվել հետևյալ խմբերում ներառված հաճախորդները. 

  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք, 
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը :

Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով,  որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց, կամ կետանցն առաջացել է փետրվար ամսվա ընթացքում, ընդ որում` մարման արտոնյալ ժամանակահատվածը տրամադրվում է հետևյալ եղանակով.

  • ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում պայմանագրի ներքո չվճարված տոկոսագումարը, սպասարկման վճարը և մայր գումարը կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա,
  • օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում պայմանագրի ներքո հաշվարկված տոկոսագումարը և սպասարկման վճարը կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, իսկ չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվի:

Սույն առաջարկից օգտվելու ցանկության ունենալու դեպքում անհրաժեշտ է Ամերիաբանկ ներկայացնել սույն առաջարկում նշված չափանիշներին համապատասխանելու փաստը հավաստող Բանկի համար ընդունելի փաստաթղթեր կամ հիմնավոր տեղեկություններ (եթե Բանկում արդեն առկա են պահանջվող տեղեկությունները/փաստաթղթերը, ապա դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Առաջարկի մերժման մասին Բանկին գրավոր տեղեկացում չներկայացվելու դեպքում առաջարկում նշված պայմանները կգործեն համապատասխանող հաճախորդների պարտավորությունների նկատմամբ):

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ:

 

* Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ:

Թարմացված է առ 09.03.2021 թ., 18:16
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: