HERE AND BEYOND
Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է միանգամից երկու մրցանակի 
Մամուլի կենտրոն

Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ» (Best Promotional campaign)  անվանակարգերում: Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ: 

Լավագույն գովազդային արշավ է ճանաչվել Ամերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» արշավը, որի շրջանակում հարյուրավոր մասնակիցներ հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Հայաստանը, ճանաչելու ու զգալու  մեր պատմության ու ավանդույթների ուժը:  Ամերիա ճամփորդության  մասնակիցները կշրջագայեն ՀՀ մարզերում, կհյուրընկալվեն լավագույն հյուրանոցներում, ինչպես նաև կմասնակցեն ֆոտոմրցույթի` ստանալով անակնկալներ: Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, «Բացահայտիր Հայաստանը» արշավի մրցանակաբաշխությունը հետաձգվել է: 

Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ընդգծվել են նաև Ամերիա Պրեմիում դասի քարտերի  ակնհայտ առավելությունները, ինչն ըստ էության հաճախորդի այցեքարտն է դեպի որակապես նոր սպասարկում և հարմարավետություն: 

Շնորհավորելով Ամերիաբանկին այս կարևոր ձեռքբերումների առիթով, Visa’s NY միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնել, որ 2021-ին Բանկի հետ իրականացվող նախագծերը ավելի կընդլայնվեն և կլինեն շարունակական: 

Թարմացված է առ 28.12.2020 թ., 17:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: