HERE AND BEYOND
Ամերիաբանկը MasterCard վճարային համակարգի կողմից արժանացել է Data Integrity extra mile մրցանակին
Մամուլի կենտրոն

Data Integrity extra mile մրցանակը Ամերիաբանկին տրվել է MasterCard վճարային համակարգում գրանցված սպասարկման կետերում տվյալների համապատասխանությունն ու ճշգրտությունը ապահովելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես POS տերմինալների և Հաշվիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման միջոցով տեղեկատվության համապատասխանությանը  (սպասարկման կետի տվյալներ,  տվյալների շտեմարանների ճշգրտություն և այլն):

Տեղեկացնենք, որ 2020 թ.-ին ևս Ամերիաբանկը ակտիվորեն շարունակել է POS և vPOS տերմինալների ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքները: Բանկը շուկայում պահպանում է առաջատարի դիրքն ըստ էլեկտրոնային առևտրի և վճարային տերմինալների միջոցով իրականացվող գործարքների ծավալների: 2020 թվականին վիրտուալ POS տերմինալների քանակը ավելացել է 53 %-ով` կազմելով 605: POS տերմինալների քանակը ՀՀ առևտրի և սպասարկման կետերում գերազանցել է 3000-ը, ինչը ավելի քան 14 % -ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: 

Ամերիաբանկը կարևորում է վստահելի և կայուն հիմքի վրա ձևավորված գործընկերային հարաբերությունները և անում է առավելագույնը` բիզնեսի համար լավագույն հնարավորություններ ստեղծելու նպատակով: 

Թարմացված է առ 23.12.2020 թ., 18:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: