HERE AND BEYOND
Մի հայտնեք Ձեր քարտի տվյալնները երրորդ անձանց
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ, 

 

Տեղեկացնում ենք, որ Ամանորի նախաշեմին համացանցում դարձյալ լայն տարածում են ստացել զեղծարարական մի շարք մեթոդներ՝ կեղծ խաղարկություններ կամ շահումներ, որոնց միջոցով երրորդ անձինք նպատակ են հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին: Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չպատասխանել ստացված էլեկտրոնային նամակներին, հաղորդագրություններին, զանգերին և չմասնակցել նմանատիպ խաղարկությունների։ Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին՝

  • Երբեք մի՛ մուտքագրեք Ձեր տվյալները չպաշտպանված կայքերում, առավել ևս մի՛ ուղարկեք դրանք որևէ անձի էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով: Ամերիաբանկը Ձեզնից երբեք չի պահանջում Ձեր բանկային տվյալները:
  • Կատարե՛ք գործարքներ միայն այն կայքերի միջոցով, որոնք պաշտպանում են Ձեր տվյալները: Նախքան քարտի տվյալները մուտքագրելը ստուգե՛ք, որ կայքի հասցեի դաշտում հասցեն սկսվի https://-ով և կողքին ունենա փոքրիկ կողպեքի նշան: Մի՛ օգտվեք տվյալ կայքից, եթե տեսնում եք «your connection is not secure» գրությունը:
  • Եթե, այնուամենայնիվ, քարտի տվյալները գրանցել եք որևէ կասկածելի կայքում, և Ձեր քարտից փորձել են գանձում կատարել, ապա շտապ բլոկավորե՛ք քարտը` հավաքելով *116# և հետևելով հրահանգներին, ArCa հավելվածի միջոցով կամ կապ հաստատելով մեզ հետ +374 10 56 11 11 հեռախոսահամարով:
  • Ցանկացած պարագայում կասկածելի նամակ ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ +374 10 56 11 11 հեռախոսահամարով:

 

Եղե'ք ուշադիր:

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 22.12.2020 թ., 15:30
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: