HERE AND BEYOND
Ameriastream. դրամային ամենաարագ փոխանցումը
Մամուլի կենտրոն

Մենք կրճատում ենք հեռավորությունը

 

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը մեկնարկում է Ameriastream ծառայությունը, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից գումար փոխանցել հեռախոսով և կանխիկացնել այնՀՀ-ում Ամերիաբանկի բանկոմատների միջոցով` պարզապես մուտքագրելով ութանիշ գաղտնաբառը/ունիկալ կոդը, որը վավեր է 48 ժամվա ընթացքում: 

Ameriastream-ի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել.

  • գումարը ստացողի և փոխանցողի բջջային հեռախոսահամարները,
  • գումարի չափը` ՀՀ դրամով,
  • վճարային քարտի տվյալները,
  • 3Dsecure մեկանգամյա գաղտնաբառը, որը կստացվի SMS հաղորդագրության միջոցով:

Մեկ գործարքի միջոցով կարելի է կատարել 1,000-ից մինչ 399,000 ՀՀ դրամի փոխանցում: Փոխանցում անելիս գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով, սակայն փոխանցումը կկատարվի ցանկացած արժույթով քարտից:

Փոխանցված գումարը ստանալու համար փոխանցման պահից սկսած` 48 ժամվա ընթացքում, պետք է Ամերիաբանկի բանկոմատների էկրանի վրա ընտրել «Առանց քարտի գործառնություններ», ապա Ameriastream  տարբերակը, որից հետո մուտքագրել.

  • փոխանցված գումարը,
  • ստացողի բջջային հեռախոսահամարը,
  • փոխանցողից ստացված 8-անիշ գաղտնաբառը,
  • բջջային հեռախոսահամարին ստացված մեկանգամյա օգտագործման քառանիշ կոդը (OTP):

Փոխանցում ստացողը 24 ժամվա ընթացքում կարող է կանխիկացնել մինչև 399,000 դրամ: Փոխանցող կողմից ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճար՝ փոխանցված գումարի 2%-ի չափով: Ի դեպ, գումարի մասնակի կանխիկացում հնարավոր չէ, և գումարի չափը ոչ ամբողջական նշելու դեպքում կանխիկացման գործարքը մերժվելու է: 

Գումարը չստանալու դեպքում փոխանցումից հետո` 48 ժամը լրանալուն պես, այն վերադարձվելու է փոխանցողի քարտային հաշվին 1-ից 6 բանկային օրերի ընթացքում` կախված քարտատեսակից և թողարկող բանկից: 

Ծառայության մանրամասները` այստեղ:

Թարմացված է առ 11.12.2020 թ., 14:31
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: