|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու արտոնյալ պայմանները գործելու են մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ներառյալ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Սիրելի հաճախորդներ,
Հոգ տանելով ձեր անվտանգության մասին՝ համավարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հանդես ենք եկել մեր օնլայն ծառայությունների արտոնյալ առաջարկներով՝ զերծ պահելով ձեզ բանկ այցելելու անհրաժեշտությունից։
Ս.թ. մարտի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը մեր հաճախորդները հնարավորություն ունեին օգտվելու Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից արտոնյալ պայմաններով։
Սիրով տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմանները գործելու են մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ հնարավորություն ընձեռելով ձեզ բանկ այցելելու փոխարեն նախըտրություն տալ առցանց ծառայություններին։
-
Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
-
Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար:
Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո կիրառվելու է Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:
Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` Օնլայն բանկինգ, Մոբայլ բանկինգ կամ զանգահարել +374 10 561111:
Թարմացված է առ 21.10.2020 թ., 17:36
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|