|
|
HERE AND BEYOND
|
|
|
Փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 17-ից:
Համաձայն փոփոխությունների`
-
Ֆիզիկական անձանց դեպքում ՀՀ դրամով նոր ժամկետային ավանդի հայտը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով լրացնելու դեպքում հավելյալ 0.25% տոկոսադրույքը կիրառվելու է նաև Պրեմիում/Փարթներ հաճախորդների` մինչև 180 օր ներառյալ ժամկետով ավանդների համար:
-
Իրավաբանական անձանց դեպքում ՀՀ դրամով նոր ժամկետային ավանդի հայտը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով լրացնելու դեպքում հավելյալ 0.25% տոկոսադրույքը կիրառվելու է նաև Պրեմիում հաճախորդների համար:
Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների ժամկետային ավանդների նոր տեղեկատվական ամփոփագրերը ներկայացված են ստորև`
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկի պաշտոնական կայք` www2.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Թարմացված է առ 16.09.2020 թ., 17:29
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|