HERE AND BEYOND
«Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ 
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում կշարունակվի «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավը ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար:

Արշավի շրջանակում Ամերիաբանկի կողմից հետևյալ ծառայությունները տրամադրվելու են անվճար.

 

Արտարժույթային հաշվի բացում` Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով հայտ ներկայացնելու դեպքում,

Քարտի կորստի, վնասման, հափշտակման, PIN-ի կորստի կամ երրորդ անձանց հայտնի դառնալու դեպքում վճարային քարտի վերաթողարկում Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով հայտ ներկայացնելու դեպքում, 

Տեղեկանքների տրամադրում` Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով հայտ ներկայացնելու դեպքում,

Փոխանցումներ արտարժույթով Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգի միջոցով իրականացնելու դեպքում* (Ամերիաբանկ ՓԲԸ Սակագների «4. Փոխանցումներ» գլխի 2-րդ կետով նախատեսված փոխանցումներ /BEN, OUR/):


Արշավի գործողության ընթացքում ՀՀ դրամով ժամկետային ավանդի հայտը Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով ներկայացնելու դեպքում Բանկում գործող տոկոսադրույքին կավելանա հավելյալ 0.25% տոկոսադրույք:

** Ավանդի մյուս պայմանները` համաձայն Բանկում գործող ստանդարտ պայմանների:

Սույն արշավի պայմաններով չնախատեսված բանկային ծառայությունները մատուցվում են Բանկում ներքին իրավական ակտերով սահմանված գործող ստանդարտ պայմաններին համապատասխան:

 


 

*Ամերիաբանկի միջնորդ բանկերի կողմից ներկայացված ծախսերը ենթակա են փոխհատուցման հաճախորդի հաշվից:

**Սույն կետը չի գործում Պրեմիում/ Փարթներ հաճախորդների կողմից ներդրվող ավանդների վրա:

Արշավի պայմանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ  զանգահարելով (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:

Թարմացված է առ 03.06.2020 թ., 18:16
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: