HERE AND BEYOND
Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը թիմի կառուցման (team building) միջոցառումների կազմակերպման ոլորտում մասնագիտակցված կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:

Հետաքրքրված մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝

  •  Առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվում է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք):
  •  Առնվազն 1 (մեկ) բարեհաջող իրականացված ծրագիր 300 (երեք հարյուր) և ավելի մարդկանց քանակով անձնակազմի համար 2012-2013 թթ. ժամանակահատվածում:
  •  Վերջին 2 տարվա ընթացքում Ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ կապի ու հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը հայտերի գնահատման ժամանակ կդիտարկվի որպես մրցակցային առավելություն:
  •  Տեղեկանք համապատասխան տարածքային հարկային մարմիններից՝ 2013 թ. ընթացքում մասնակցի հարկային պարտավորությունների մասին (բնօրինակ):

Նախաորակավորման փուլում հայտերի գնահատման նպատակով՝ հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել նաև թիմի կառուցման ծրագրի հայեցակարգ (հնարավորության դեպքում՝ մեկից ավելի հայեցակարգեր)՝ մոտավոր ընդհանրացված նախահաշվով: Բանկի գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած՝ նորամուծություններով ու յուրօրինակ գաղափարներով հագեցած հայեցակարգ ներկայացնող մասնակիցների հետ կարող է նաև կնքվել երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում կներգրավվեն Բանկի կողմից իրականացվող համանման ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներում:

Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր նյութերն ու փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (Pdf ձևաչափով):

Հայտերի վավերականության ժամկետը սահմանվում է 120 (հարյուր քսան) օրացույցային օր՝ սույն հրավերի պաշտոնական հրապարակման ամսաթվից:

Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 10 մարտի 2014 թ.:

2014 թ. արտագնա կորպորատիվ միջոցառումը Բանկը նախատեսում է իրականացնել 2014 թ. հունիս ամսին:

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով.
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Էլ. Փոստ: tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՝
Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ, գնման գործընթացին առնչվող հարցերով)
Աննա Վարդանյանց (ՄՌԿ մասնագետ, ծրագրին առնչվող հարցերով)

Թարմացված է առ 21.02.2014 թ., 14:58
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: