2020 թվականի մայիսի 26-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊ ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
|
Հիփոթեքային վարկեր
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100,000 ՀՀ դրամ
|
100 ԱՄՆ դոլար
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
100,000,000 ՀՀ դրամ
|
800,000 ԱՄՆ դոլար
|
ՔԱՆԱԿԸ
|
1,000 հատ
|
8,000 հատ
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
10,5 %
|
6,4%
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
36 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
կիսամյակային
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՁԵՒ
|
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգ, ստանդարտ փակ աճուրդ
|
«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. ապրիլի 22-ի Թիվ 1/16ԾՕՀ-Ա որոշմամբ:
Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) տեղաբաշխման համակարգով՝ աճուրդի եղանակով:
Աճուրդին ուղղակիորեն մասնակցություն կարող են ունենալ միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը ներկայացված է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները աճուրդին կարող են մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ սահմանված կարգի և պայմանների համաձայն:
ԹՈՂԱՐԿՈՂ`
«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ
ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 10, # 122
Հեռ.` (+374 10) 51 81 81, (+374 10) 51 89 89
Էլ. փոստ` info@firstmortgage.am
Կայք-էջ` www.firstmortgage.am
ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@www2.ameriabank.am
Կայք-էջ` www2.ameriabank.am
Թարմացված է առ 21.05.2020 թ., 12:47
|