|
|
Մամուլի կենտրոն
|
|
«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 11.00-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. զուտ շահույթը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. ստացված շահույթի բաշխումը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի կազմի փոփոխությունը
-
Այլ հարց/եր/
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է սույն թվականի մայիսի 13-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվելու է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ, Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ
Հեռ.՝ (+37410) 56 11 11, www2.ameriabank.am
Թարմացված է առ 12.05.2020 թ., 13:19
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|