HERE AND BEYOND
Շնորհակալություն, որ մեր կողքին եք
Մամուլի կենտրոն

Մեր շատ սիրելի հաճախորդ,

 

Ավելի քան մեկ ամիս է՝ մենք ապրում և աշխատում ենք «արտակարգ» օրակարգով ու «արտակարգ» հոգսերով, բայցև ապագային ուղղված «արտակարգ» հավատով։ 

COVID-19-ը ստիպեց համաշխարհային տնտեսությանն ապրել նոր կանոններով, ձևավորեց նոր առաջնահերթություններ, վերաիմաստավորեց շատ երևույթներ, ստիպեց նայել մեր շուրջն ընթացող կյանքին այլ անկյունից։

Այս օրերին չափազանց կարևոր են հուսադրող լուրերը, օգնության համար մեկնված ձեռքերը և հավատն առ այն, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բոլորս հավատում ենք, որ միասնական ջանքերի շնորհիվ դուրս ենք գալու այս պայքարից նվազագույն կորուստներով։

Մենք՝ որպես ֆինանսական հաստատություն, որպես բանկային ոլորտի առաջատար, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն և որպես պատասխանատու քաղաքացիներ, կարևորելով բոլորի և յուրաքանչյուրի առողջությունն ու անվտանգությունը, կայացրել ենք ստեղծված իրավիճակով թելադրված և ապագային միտված անհետաձգելի որոշումներ։ 

Յուրաքանչյուր որոշում կայացնելիս մեզ առաջնորդել է ճիշտ լուծումներ գտնելու և հնարավորությունների սահմանում ձեզ օգտակար լինելու անկեղծ ձգտումը։  

 

Զգոնություն

Սկսած վարակի տարածման առաջին օրից առայսօր մենք խստորեն հետևում ենք ՀՀ ԱՆ նախանշած նորմերին՝ մասնաճյուղերի, բանկոմատների, տերմինալների շուրջօրյա ախտահանում, աշխատակիցների ինքնազգացողության վերահսկողություն, խոցելի խմբերին պատկանող աշխատակիցների հեռավար աշխատանքի կազմակերպում, մասնաճյուղերում սպասարկման նախանշված նորմերի խստագույն պահպանում։

 

Աջակցություն

Մենք առաջինն էիք, որ սատարեցինք մեր հաճախորդներին, որոնք հայտնվել էին դժվարին իրավիճակում։ 

Աջակցություն ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող մեր բոլոր հաճախորդներին, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք գործունեություն են ծավալում ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտում։ «Վարկային արձակուրդ»-ի շնորհիվ մեր հաճախորդները կարող են հետաձգել վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

 

Հոգատարություն

Հոգ տանելով մեր հաճախորդների մասին` մենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հետ ներդրել ենք անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների և դիմումների ներկայացման նոր եղանակ, որպեսզի տնից դուրս գալու, բանկից տեղեկանք ստանալու և ՊԵԿ ներկայացնելու անհրաժեշտություն չլինի։ 

 

Ճկունություն

Արտոնյալ պայմաններ Ամերիաբանկի Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար։ Մեր հաճախորդները կարող են իրենց առօրյա բանկային գործարքները կատարել հեռավար՝ տանը նստած, և չվտանգել իրենց առողջությունը։ Մենք օրեցօր ընդլայնում ենք հեռավար ծառայությունների շրջանակը, վերանայել ենք առցանց ծառայությունների սակագները, իսկ մի շարք ծառայությունների համար սահմանել ենք անվճար միամսյակ։

 

Պատասխանատվություն

Մենք անմիջապես արձագանքել ենք ՀՀ Կառավարության առաջարկին և միացել ենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցում է արտակարգ դրության ռեժիմից տուժած ձեռնարկություններին: Հուսով ենք, որ արտոնյալ ժամկետով և պայմաններով տրամադրվող վարկերը փոքր-ինչ կթեթևացնեն ձեռնարկությունների առօրյա հոգսերը։ Մենք միացել ենք նաև Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումներին։ 

 

Շնորհակալություն

Շնորհակալություն կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում  կանգնած բուժաշխատողներին։ Մենք գիտենք, որ նրանք ամեն օր պայքարում են հանուն մեր առողջության: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ավելի քան 200 բուժաշխատողի տրամադրված 20 մլն դրամը մեր համեստ շնորհակալությունն է նրանց։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով այս օրերին շուրջօրյա ծառայություն է մատուցում, որպեսզի մեր երկրում ապահովվի բնականոն գործընթացների շարունակականությունը։ 

 

Զարգացում

Մենք հավատում ենք, որ ապագային ուղղված ցանկացած քայլ վաղը դառնալու է մեծ ձեռքբերում։ Մենք 10 մլն դրամ ենք հատկացրել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ մարզերի 112 դպրոցականների համար ուսուցման էլեկտրոնային գործիքներ՝ պլանշետներ ձեռք բերելու համար։ Մենք վստահ ենք, որ կրթությունը մեր երկրի զարգացման բանալին է։

 

Շնորհակալ ենք ձեզ, որ մեր կողքին եք և մեր մեծ ընտանիքի մի մասնիկն եք։

Համոզված ենք, որ այս պայքարից դուրս ենք գալու նոր փորձառությամբ, ավելի ամուր կամքով և կրկնապատկված լավատեսությամբ։ 

 

Մաղթում ենք առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին։

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 30.04.2020 թ., 16:26
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: