HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ օրենսդրական փոփոխությունների ուժով 2020 թվականի մայիսի 1-ից սկսած փոփոխվելու է բանկային ավանդի գումարի վրա տոկոսների հաշվարկման կարգը, մասնավորապես՝ բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվելու են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացույցային օրերի համար: Սույն փոփոխությունը տարածվում է վերոնշյալ օրվանից ներդրվող ավանդի գումարի վրա:

Ավանդների և խնայողական հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել հետյալ հղումներով՝

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www2.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ ՓԲԸ

Թարմացված է առ 28.04.2020 թ., 11:44
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: