HERE AND BEYOND
Ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի մասնաճյուղերի աշխատանքային ժամանակացույցը
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդներ,

 

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու, բացառությամբ Սայաթ-Նովա մասնաճյուղի (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը մայիսի 1-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում կիրականացնի՝ համաձայն ստանդարտ աշխատանքային ժամանակացույցի։ 

Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն իրականացված գործարքները կմշակվեն և դրանց ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրերին` 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին, բացառությամբ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, որոնք կկատարվեն օնլայն ռեժիմով:

Կոնտակտային Կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը: «Հեռախոս-Բանկ» ծառայությամբ գործարքները կիրականացվեն 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում։ Վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով նույն օրը: Մյուս բոլոր գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրերին՝  27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին:

Վարկերի մարումների օրը 24.04.2020թ-ին կամ 01.05.2020թ-ին սահմանված լինելու դեպքում հնարավորություն կունենաք կատարելու վճարումները հաջորդ աշխատանքային օրերին` 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին:

Նշենք, որ մայիսի 1-ին Սայաթ-Նովա մասնաճյուղի պահատուփերի ծառայությունը հասանելի չի լինելու։ Անհատական պահատուփերի հասցներին և աշխատանքային ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: 

 

Հարգանքով՝ 

Ամերիաբանկ

Թարմացված է առ 23.04.2020 թ., 16:27
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: