HERE AND BEYOND
Ամերիաբանկի քարտապանների համար անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը փոխվել է
Մամուլի կենտրոն

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի քարտապանների համար անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը փոխվել է` համաձայն «Արմենիան Քարդ» ՓԲԸ խորհրդի 20.04.2020թ․ թիվ 264/20 որոշման: «Ամերիաբանկ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ փաստաթղթի 3.7 կետում սահմանված անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը համապատասխանաբար փոխվել է: Նախկինում PIN կոդի մուտքագրում պահանջվում էր 10 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի դեպքում, այժմ դուք կարող եք առանց PIN կոդի մուտքագրման գնումներ անել մինչև 20 000 ՀՀ դրամ գումարի  սահմանումներում։

Այս քայլը ձեր ամենօրյա գործարքներն ավելի հարմարավետ կդարձնի և հնարավորություն կտա անհպում եղանակով ավելի խոշոր գնումներ կատարել: 

Թարմացված է առ 21.04.2020 թ., 18:18
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: