HERE AND BEYOND
Ամերիաբանկը միացել է տնտեսվարողներին օժանդակելու ՀՀ Կառավարության նախաձեռնությանը
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ,

 

Ամերիաբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մենք արդեն պատրաստ ենք ընդունել ձեր հայտերը: Ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը կատարվելու է առցանց` հետևյալ եղանակներով.

  • Ամերիաբանկի հատուկ մշակված պորտալով ներկայացնել օնլայն հայտ,
  • Ինտերնետ բանկինգ համակարգով պարզապես պատասխանել Բանկի կողմից ձեզ ուղարկված այս նամակին,
  • էլեկտրոնային փոստով ներկայացնել դիմում:

Մեր մասնագետները մի քանի օրվա ընթացքում կապ կհաստատեն ձեզ հետ` մանրամասները քննարկելու և հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:

Մենք հավատում ենք, որ դժվարությունները միասին հաղթահարելն ավելի հեշտ է։

 

Շնորհակալություն

 

 

Թարմացված է առ 02.04.2020 թ., 20:09
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: