HERE AND BEYOND
Սկսած ս.թ. ապրիլի 1-ից՝ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը դարձյալ բացել է իր դռները հաճախորդների առջև 
Մամուլի կենտրոն

Սիրելի հաճախորդներ,

 

Տեղեկացնում ենք, որ սկսած ս.թ. ապրիլի 1-ից՝ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը (հասցե` Մաշտոցի 69/51) դարձյալ բացել է իր դռները հաճախորդների առջև և իրականացնում է սպասարկում ստանդարտ աշխատանքային գրաֆիկով:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 16-ին ժամանակավորապես դադարեցնել էր մասնաճյուղի աշխատանքը՝ առաջին հերթին կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը։

Մասնաճյուղում գործարք կատարելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք ձեզ պահպանել սոցիալական հեռավորություն այլ հաճախորդներից, առաջնորդվել առողջապահության նախարարության ցուցումներով և հոգ տանել ձեր ու ձեր մտերիմների առողջության մասին։

Այս օրերին հորդորում ենք մեր բոլոր հաճախորդներին զերծ մնալ մասնաճյուղեր այցելելուց, օգտվել Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից`զանգահարելով 010 561111։

Մեր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Սիրով՝

Ձեր Ամերիաբանկ 

Թարմացված է առ 01.04.2020 թ., 11:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: