HERE AND BEYOND
2013-ին հայկական «Ամերիաբանկը» ակտիվները ավելացրել է 29 տոկոսով
Մամուլի կենտրոն

2013-ին հայկական «Ամերիաբանկը» ակտիվները ավելացրել է 29 տոկոսով՝ մինչեւ 315 մլրդ դրամ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել բանկի գլխավոր տնօրեն ու տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: 2013-ի ընթացքում բանկի պարտավորություններն ավելացել են 32,6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 276,2 մլրդ դրամ: «Այդ ցուցանիշներով մենք Հայաստանի բանկային համակարգում առաջին հորիզոնականն ենք զբաղեցնում»,-հայտարարել է Հանեսյանը:

Բանկի վարկային պորտֆելը 2013-ի ընթացքում ավելացել է մոտ 21 տոկոսով եւ կազմել է ավելի քան 176 մլրդ դրամ:

2013-ի վերջի դրությամբ, խոշոր ընկերություններին տրամադրված վարկերը կազմել են 106,1 մլրդ դրամ, անհատներին՝ 31,5 մլրդ: Վարկերի մեծ մասը կազմել են հիփոթեքայինները՝ 10,2 մլրդ:

Կոռպորատիվ վարկային պորտֆելում առաջատար տեղ են զբաղեցնում առեւտրային վարկերը՝ 42,8 մլրդ դրամ: Հաջորդը սննդարտադրության ոլորտի վարկերն են՝ 17,7 մլրդ դրամ: Բացի այդ բանկը մոտ 2,3 անգամ ավելացրել է գյուղատնտեսական վարկերի պորտֆելը՝ այն հասցնելով 3,4 մլրդ դրամի:

«Ամերիաբանկ» ՓԲԸ միակ բաժնետերը՝ Ameria Group CY Limited-ը, տեղակայված է Կիպրոսում:

News.am

Թարմացված է առ 01.02.2014 թ., 10:15
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: