HERE AND BEYOND
Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով
Մամուլի կենտրոն

13.03.2020-ին արված հայտարարության թարմացում

 

Հարգելի´ հաճախորդներ,

 

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:

Տեղեկացնում ենք, որ.

  • վարկային պարտավորության մարման օրվա դրությամբ Ամերիաբանկում սպասարկվող ձեր բանկային հաշիվներին պարտավորության մարման համար բավարար դրամական միջոցներ առկա չլինելը և մարում չկատարելը կդիտարկվի որպես «վարկային արձակուրդից» օգտվելու ցանկություն,
  • վարկի մարում չկատարելը չի դիտվի որպես խախտում և պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի (այդ թվում` վարկային արձակուրդի ժամանակահատվածի վարկային պարտավորությունների չկատարման համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի), 
  • վարկային պարտավորության մարման օրվա դրությամբ Ամերիաբանկում սպասարկվող ձեր բանկային հաշիվներին պարտավորության մարման համար բավարար դրամական միջոցներ առկա լինելու պարագայում Ձեր վարկային պարտավորությունների մարումը կկատարվի ըստ գործող վարկային պայմանագրի պայմանների: Այս պարագայում «վարկային արձակուրդից» օգտվելու ցանկություն ունենալու մասին անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` համապատասխան վարկի առաջիկա մարման օրվանից 2 աշխատանքային օր առաջ Բանկ ներկայացնելով դիմում

Անվտանգության նկատառումներից ելնելով և միմյանց առողջության մասին հոգ տանելով՝ հորդորում ենք ձեզ դիմումը ներկայացնել հեռահար եղանակներով, այդ թվում` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով: 

«Վարկային արձակուրդը» չի տարածվում մինչև ս.թ. մարտի 13-ի դրությամբ Բանկի նկատմամբ ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների նկատմամբ:

Վարկային արձակուրդից օգտվելու պարագայում չկատարված վարկային պարտավորության գումարը հավասարաչափ բաշխվելու է հետագա 7 ամիսների վրա (հունիսից-դեկտեմբեր)` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: Բանկի պաշտոնական կայքի հասցեն է` www2.ameriabank.am:  

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Թարմացված է առ 15.04.2022 թ., 17:06
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: