HERE AND BEYOND
Զգուշացեք զեղծարարներից
Մամուլի կենտրոն

Հարգելի հաճախորդներ,

 

Վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Կոչ ենք անում լինել զգոն և ուշադիր: 

Կիբերհանցագործները կարող են հանդես գալ Ամերիաբանկի անունից, Ձեզ ուղարկել կեղծ կամ վիրուսակիր ֆայլերով նամակներ` խնդրելով որևէ փոխանցում կատարել կամ ուղարկել Ձեր անձնական/բանկային տվյալները: 

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ամերիաբանկը Ձեզ հետ հաղորդակցվում է ameriabank@www2.ameriabank.am էլ․փոստով կամ այլ @www2.ameriabank.am  էլ․փոստի հասցեների միջոցով: 

Կասկածելի նամակ ստանալու դեպքում խնդրում ենք չբացել որևէ հղում և/կամ կցված ֆայլ և անհապաղ կապ հաստատել Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի հետ +374 10 56 11 11 հեռախոսահամարով: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, շտապեք բլոկավորել Ձեր քարտը՝ զանգահարելով Ամերիաբանկի 24/7 քարտերի մոնիթորինգի ծառայություն 010561111 հեռախոսահամարով կամ USSD ծառայության միջոցով: USSD ծառայության մանրամասներն այստեղ:

Միևնույն  ժամանակ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին բարձր պատասխանատվության, խնդիրը բարձրաձայնելու և մեր այլ հաճախորդների ևս ֆինանսական կորուստներից զերծ պահելու համար: 

 

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:  

 

Հարգանքով՝

Ձեր Ամերիաբանկ  

Թարմացված է առ 17.03.2020 թ., 9:51
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: