HERE AND BEYOND
Մենք կանգնած ենք բիզնեսի կողքին
Մամուլի կենտրոն
Սիրելի հաճախորդներ,
 
 
Ամերիաբանկը իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն և հոգատարություն բոլորի հանդեպ: 
 
Գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է սատարել տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:
 
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում նաև տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն ծավալող և իր վարկառու հանդիսացող իրավաբանական անձանց: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկի մարման գրաֆիկները: 
 
Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` կվերանայվեն մարման գրաֆիկները՝ համապատասխանաբար վարկերի մայր գումարների մարումները կհետաձգվեն 3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից, ընդ որում տվյալ ժամկետում տոկոսագումարների և այլ վճարների վճարման ժամկետների փոփոխություններ չեն նախատեսվում:
 
Այն հաճախորդները, որոնք ցանկանում են, որպեսզի իրենց վարկերի մարման գրաֆիկները վերանայվեն, պետք է ներկայացնեն վերանայման հայտ։ Հորդորում ենք վերանայման հայտերը ներկայացնել հեռահար ուղիներով` Օնլայն/Մոբայլ բանկինգի կամ Ամերիաբանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով:
 
«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեզ սպասարկող վարկային մասնագետի հետ կապ հաստատելով, Ձեր կողմից  նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` +374 10 561111:
 
Շարունակում ենք հորդորել ձեզ օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
 
 
Եղե'ք առողջ
Ձեր Ամերիաբանկ
 

 
Թարմացված է առ 25.03.2020 թ., 16:40
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: