HERE AND BEYOND
Ամերիաբանկը հայտարարում է Yerevan Ride հեծանիվների  գովազդային արշավի մեկնարկի մասին
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հայտարարում է Yerevan Ride հեծանիվների  գովազդային արշավի մեկնարկի մասին: Արշավի շրջանակներում  ս.թ. մարտի 3-ից  մարտի 24-ը ներառյալ Ամերիաբանկի բոլոր քարտապանները կարող են ձեռք բերել Yerevan Ride հեծանվային հավելվածի  երկու ամսվա բաժանորդագրություն` 18000 ՀՀ դրամի փոխարեն 9000 ՀՀ դրամով: Բոլոր նրանք, ովքեր չեն հանդիսանում Ամերիաբանկի հաճախորդ, բայց ցանկանում եք օգտվել առաջարկից, կարող են բացել «Սմարթ» հաշիվ smart.www2.ameriabank.am կայքի միջոցով, ստանալ անվճար վճարային քարտ և ձեռք բերել բաժանորդագրություն` նշված արժեքով: 

Առաջին 20 «Սմարթ» հաշիվ բացած նոր հաճախորդները, ովքեր կօգտվեն այս առաջարկից, երկու ամսվա բաժանորդագրության հետ միասին կստանան անակնկալ նվեր «Վելվիո» (YerevanRide) ընկերությունից: Առաջարկը գործելու է մինչև մարտի 24-ը բացված բոլոր հաշվետեր հաճախորդների համար: 

Բացի այդ, մարտի 3-ից 24-ն ընկած ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները հնարավորություն կստանան մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն: 

Վերոնշյալ ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև մարտի 26-ը ներառյալ էլեկտրոնային փոստի միջոցով կուղարկվեն հերթական համարներ:  Մարտի 27-ին  Pretty Random հավելվածի միջոցով կընտրվեն 3 պատահական հաղթող համարներ: 

Հաղթող մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում

Եվ այսպես. բաց մի՛ թող  վիճակախաղի հաղթողը դառնալու քո հնարավորությունը 

  • Այցելի՛ր smart.www2.ameriabank.am
  • Արա՛ սելֆի
  • Բացի՛ր հաշիվ մեկ ժպիտով և դարձի՛ր գովազդային վիճակախաղի մասնակից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. խնդրում ենք «Սմարթ» հաշիվ բացելիս օգտվել Safari կամ Google Chrome զննարկիչներից: 

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացված է առ 04.03.2020 թ., 13:36
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: