|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտից մինչ այժմ գանձվող 10% եկամտային հարկը մարտի 1-ից սկսած չի գանձվելու: Ներդրողները ստանալու են համախառն արժեկտրոնային եկամուտն ամբողջությամբ` առանց հարկային պահումների:
Համաձայն 2020թ. մարտի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների` այս հարկային արտոնությունը կկիրառվի բանկերի այն պարտատոմսերի նկատմամբ, որոնք թողարկվել են երկու և ավելի տարի ժամկետայնությամբ: Տեղեկացնենք, որ Ամերիաբանկի կողմից թողարկված և այս պահի դրությամբ ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակված բոլոր պարտատոմսերի` մինչև մարումն ընկած ժամկետը տեղաբաշխման պահին գերազանցել է 2 տարին: Հարկային արտոնության կիրառման արդյունքում Ամերիաբանկի պարտատոմսերը այլ հավասար պայմաններում դառնում են առավել եկամտաբեր ֆինանսական գործիք:
Ակնկալում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված այս փոփոխությունը հավելյալ խթան կհանդիսանա ՀՀ կապիտալի շուկաների զարգացման գործում:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Թարմացված է առ 20.02.2020 թ., 15:12
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|