|
|
HERE AND BEYOND
|
|
|
Հայտնի է iPhone X սմարթֆոն շահող երջանիկ հաղթող կտրոնի համարը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում այսօր` դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ գովազդային վիճակախաղի վիճակահանություն, որի արդյունքում մեկ երջանիկ շահեց IPhone X սմարթֆոն:
Վիճակախաղի մասնակիցներին SMS հաղորդագրությամբ նախապես տրամադրվել են հերթական համարներ: Հաղթող ճանաչվեց 0818 համարը, որը պատահականության սկզբունքով Զանգվածային լրատվական միջոցների և Բանկի աշխատակիցների ներկայությամբ դուրս բերվեց վիճակահանության արկղից:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 04-ից մինչև դեկտեմբերի 10-ը տեղի է ունեցել «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեին հեռահար եղանակով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեին գովազդային վիճակախաղին, կստանային հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Իսկ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդներն ունեին հնարավորություն ստանալու MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:
*Վիճակահանությանը մասնակցել են նախկինում Ամերիաբանկի հաճախորդ չհանդիսացող այն հաճախորդները, ովքեր նոյեմբերի 04-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ հեռահար եղանակով բացել են հաշիվ՝ այցելելով smart.ameriabank.am կայքը:




Թարմացված է առ 17.12.2019 թ., 15:11
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|