HERE AND BEYOND
Փոփոխություն Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի կազմում
Մամուլի կենտրոն

Անդրեյ Մկրտչյանը, ով հանդիսացել է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ սկսած 2007թ.-ից, ընտրվել է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ: Որպես Ամերիայի հիմնադիր, նա ղեկավարել է «Ամերիա» ընկերությունների խումբը հիմնադրման առաջին իսկ օրվանից, ունի աշխատանքային մեծ փորձ ռազմավարական կառավարման խորհրդատվության և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտներում:

Ամերիաբանկն իր գործունեության ընթացքում կարողացել է կարճ ժամանակահատվածում դառնալ տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Տնօրենների Խորհրդի նախագահի փոփոխությունը հանդիսանում է Ամերիաբանկի կողմից կորպորատիվ կառավարման լավագույն պրակտիկայի կիրառման մաս, ինչպիսին է կառավարման համակարգում ռոտացիայի սկզբունքի կիրառումը: Ամերիաբանկը հավաստում է, որ նման փոփոխությունը որևէ կերպ չի ազդի Ամերիաբանկի ռազմավարության և նպատակների վրա:

Ռուբեն Վարդանյանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքն Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի կազմում և միշտ ունենալու է իր ուրույն դերը Բանկի կառավարման աշխատանքներում` գլխավորելով Բանկի Տնօրենների Խորհրդի մի շարք կոմիտեներ, որոնք զբաղվելու են մասնավորապես զարգացման և ռազմավարական խնդիրներով:

Ամերիաբանկի Տնօրենների Խորհուրդն առանձնահատուկ ուշադրության արժանացնելով կորպորատիվ կառավարման կարևորությունը` շարունակելու է ընդլայնել Խորհրդի կազմն անկախ և հեղինակավոր անդամներով, ինչը հնարավորություն կընձեռի մշտապես ապահովել կորպորատիվ կառավարման այն բարձր մակարդակը, որն ունեցել է Ամերիաբանկն իր գործունեության ողջ ընթացքում:

Ամերիաբանկն իր ամրակուռ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմով շարունակելու է իր ռազմավարությամբ նախանշած պլանների իրագործումը:

Թարմացված է առ 28.12.2013 թ., 13:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: