|
|
HERE AND BEYOND
|
|
|
Amazon Web services-ն առաջին անգամ Հայաստանում է
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկի և AWS համագործակցության շրջանակում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ScaleUp ինովացիոն ֆորումը, որին կմասնակցեն միջազգային հեղինակավոր ընկերությունների` AWS, VISA, Middleware, Mambu, Softprom փորձագետներ: Ֆորումին հրավիրված են ՏՏ, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ: Ֆորումը հագեցած է լինելու տեխնոլոգիական զարգացումների և թրենդերի մասին ելույթներով, ուղեկցվելու է հարց ու պատասխաններով և շարունակվելու պանելային քննարկումով:
Ելույթներով հանդես են գալու.
-
AWS տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան, թեմա` Նորարարությունն Ամազոնում
-
Middleware մարքեթինգի գծով տնօրեն Սերգի Դանիլենկոն, թեմա` Թվային փոխակերպումը ՝ որպես շարունակական գործընթաց
-
Softprom, ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն, թեմա` Վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության չափանիշներին (PCI DSS) համաձայն ճարտարապետական կառուցվածքի ներդնում AWS-ում
-
Mambu, տեխնոլոգիաների գծով տնօրեն, Բեն Գոլդին և վաճառքների տնօրեն` Քիս-Յան Քոփենաալ, թեմա` Էկոհամակարգերի ուժը API տնտեսությունում
-
AWS, լուծումների ճարտարապետ Ալեքսանդր Պատրուշև, թեմա` Տվյալների վերլուծություններ` արագ և արդյունավետ. արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լուծումներ ֆինանսական ծառայությունների համար
-
VISA, վաճառքներ և էքվայրինգ, Օլեկսիյ Վլասենկո, թեմա` Հաճախորդների հետ փոխգործակցություն` հաճախորդների ներգրավման և հաշիվների բացման նպատակով
-
AWS, լուծումների ճարտարապետ Յարոսլավ Սկրիչկիյ, թեմա` Տվյալների նորարարություն
Պանելային քննարկումը` «Մարդկության ապագան թվայնացման դարում» թեմայով, կարող եք դիտել հոկտեմբերի 30-ին, 15:50-17:20` Live հեռարձակմամբ, անգլերենով:

Թարմացված է առ 30.10.2019 թ., 14:16
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|