|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի նորաբաց «Էջմիածին» մասնաճյուղն Էջմիածին քաղաքում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ս.թ. հոկտեմբերի 15-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի "Էջմիածին" մասնաճյուղի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Մարտին Գալստյանը, մարզպետարանից այլ պաշտոնատար անձինք, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ և հյուրեր:
Նորաբաց §Էջմիածին¦ մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոց 69/51 հասցեում: Այն Բանկի թվով ութերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: "Էջմիածին" մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի "Էջմիածին" մասնաճյուղում մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ:




Թարմացված է առ 15.10.2019 թ., 18:37
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|