«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում 3G կապի տեսակով POS տերմինալներ մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին` ներկայացնելու իրենց առաջարկները ստորև ներկայացվող ապրանքների համար.
-
3G կապի տեսակով ոչ շարժական (desk type) – 30 հատ
-
3G կապի տեսակով լիցքավորվող շարժական (mobile) – 70 հատ
Գնանշման մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկները tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` առաջարկում ներառելով մատակարարման ժամկետը, գինը` հարկերը ներառյալ, երաշխիքի ժամկետի մասին տեղեկատվություն:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019թ. Հոկտեմբերի 21-ը, ժ. 12:00-ն:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374-10) 56 11 11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գոհար Ամիրաղյանին (գնումների մասնագետ)
Թարմացված է առ 11.10.2019 թ., 17:57
|