«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում խնդրահարույց ակտիվների վերադարձման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`
-
նման աշխատանքների կատարման առնվազն 2(երկու) տարվա փորձառություն,
-
բանակցությունների վարում հաճախորդների հետ, արտադատական և/ կամ դատական գործընթացի վարում, ԱՆ ՀԱԿԾ հետ աշխատանքի կազմակերպում/համակարգում
-
պարտքերի հավաքագրման ոլորտում ներգրավված նվազագույնը 10 աշխատակից, որից առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է լինի արտոնագրված փաստաբան (պահանջվելու է ներկայացնել վկայականները),
-
ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
-
հեռախոսազանգերի կենտրոնի առկայություն,
-
գրասենյակային պայմաններ,
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է կազմակերպության պետռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենը, ընկերության հետ համագործակցող ընկերությունների ցանկը` կցված ընկերության ծառայությունների գնացուցակով ներկայացնեն Բանկ` գնանշմանը մասնակցելու նպատակով:
Գնանշման փաթեթը պետք է ներկայացվի փակ կնքված ծրարով, վրան նշված, Գնանշման Հրավեր NP-0919 Հայկ Մեսրոպյանի համար և ընկերության ամբողջական անվանումը: Ծրարը վնասված լինելու կամ պահանջներին չհամապատասխանելու դեպքում Բանկը իրեն իրավունք է վերապահում չընդունել առաջարկը: «Ամերիաբանկ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի համագործակցության պայմանագիր բանկի կողմից սահմանված պայմաններով` 6 ամիս ժամկետով` երկարաձգմանհնարավորությամբ:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019 թ. հոկտեմբերի 11-ը, ժ.12:00:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր մասնագետ)
§²ØºðƲ´²ÜΦ ö´À-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Թարմացված է առ 26.09.2019 թ., 13:01
|