|
|
HERE AND BEYOND
|
|
|
Առևտրի ֆինանսավորման գծով 2019թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» ըստ ԱԶԲ-ի
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2019թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 65 բանկերից ու ֆինանսական կառույցներից 170 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել է Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Մասնակիցներից 20 բանկի շնորհվել է 23 մրցանակ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առևտրի աջակցմանն ունեցած դերակատարման համար:

Թարմացված է առ 20.09.2019 թ., 17:01
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|