HERE AND BEYOND
«Սպասվածից ավելի հաջողված մրցույթ էր». Հայտնի են «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողները (Տեսանյութեր, լուսնկարներ)

 
Մամուլի կենտրոն

Ամփոփվել են «Ամերիաբանկ»-ի կողմից հայտարարված «Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, երեք հաղթող կա լուսանկարների մրցույթում, երեք էլ՝ տեսանյութերի:

Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներն են Միքայել Համբարձումյանը (1-ին տեղ), Սարգիս Վիրաբյանը (2-րդ տեղ), Դավիթ Սաֆարյանը (3-րդ տեղ): «Դավիթ Սաֆարյանը օրեր առաջ զորակոչվել է բանակ և նրան մաղթում ենք բարի ծառայություն»,- առաջինը ներկայացնելով Դավիթի անունը` ասաց Տ.Ջրբաշյանը:

Ինչ վերաբերում է տեսանյութերին, ապա առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած տեսանյութերի հեղինակներն են Արթուր Գևորգյանը (1-ին տեղ), Օվսաննա Հովսեփյանը (2-րդ տեղ),Արմեն Սարգսյանը(3-րդ տեղ):

Տ. Ջրբաշյանն ասաց, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներին կտրամադրվի 1,2 մլն դրամ` իրենց նախընտրած երկրում ուղևորության մեկնելու համար, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են հնարավորություն ձեռք բերելու ցանկացած թվային սարք, շարժական համակարգիչ, պլանշետ, թվային տեսախցիկ, թվային լուսանկարչական սարք` մինչև 600 հազար դրամ արժեքով, իսկ երրորդ տեղը գրաված մասնակիցներին կտրամադրվի Visa Gift քարտ 150 հազար դրամ մրցանակային ֆոնդով:

Տ.Ջրբաշյանի խոսքերով` նախնական ընտրության փուլն անցած և facebook սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարների քանակն ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 1200-ը, իսկ YouTube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերի ընդհանուր քանակը` ավելի քան 104-ը: Նա միաժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել են 2000-ից ավելի տեսանյութ ու լուսանկար, սակայն մրցույթի պահանջներին բավարարել են 1200 լուսանկար և 104 տեսանյութ: «Սպասվածից ավելի հաջողված մրցույթ էր: Նման ակտիվություն չէինք սպասում»,- ասաց նա:
 




Հիշեցնենք, որ. 

Առաջին տեղը գրաված լուսանկարի և առաջին տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան հիանալի հնարավորություն մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը` մինչև 1,200,000 ՀՀ դրամ)։
Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար և ներառում է ուղևորափոխադրում դեպի ընտրված քաղաք և հետադարձ դեպի Հայաստանի Հանրապետություն, մեկշաբաթյա կացություն մինչև 4 աստղանի հյուրանոցում, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014թ. հունվարի 15-ը:

Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և երկրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ (tablet), խելախոս (smart phone), թվային տեսախցիկ (digital video camera), թվային լուսանկարչական սարք (digital photo camera) մինչև 600,000 ՀՀ դրամ արժեքով։

Երրորդ տեղը գրաված լուսանկարի և երրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան Ամերիաբանկի Visa Gift նվեր քարտ 150,000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։

www.panorama.am

Թարմացված է առ 26.12.2013 թ., 11:07
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: