|
|
Մամուլի կենտրոն
|
|
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ կամ Ամերիաբանկ) մայիսի 29-ից հայտարարում է «Ապրի՛ր հայերեն» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) 2020թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից կորպորատիվ նվերների գնման նպատակով։ Մրցույթն անց է կացվելու Բանկի՝ www.facebook.com սոցիալական ցանցի (այսուհետ՝ Ֆեյսբուք) պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Ameriabank/։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում ստեղծված/գրանցված և գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և/կամ այն իրավաբանական անձինք, որոնց արտադրանքը պատրաստվում/մշակվում է Հայաստանում:
Մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել ստորև ներկայացված կատեգորիաներին (լոտերին) համապատասխանող փաթեթավորված նվերներ/նվերների փաթեթներ (այսուհետ Նվեր)` բանկի կորպորատիվ բրենդավորմամբ.
Նվեր 1.
-
Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ առավելագույնը 20.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
-
Այլ պայմաններ՝ մուգ գույների օգտագործում, բարձր որակ և ներկայացուցչական տեսք։
-
Քանակը՝ 200 հատ։
-
Նախատեսված է կանանց և տղամարդկանց համար:
Նվեր 2.
-
Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 3.000 – 5.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
-
Քանակը՝ 600-700 հատ:
-
Նախատեսված է կանանց համար:
Նվեր 3.
-
Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 3.000 – 5.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
-
Քանակը՝ 400-500 հատ։
-
Նախատեսված է տղամարդկանց համար:
Նվեր 4.
-
Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 2.000-3.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
-
Քանակը՝ 1000-1200 հատ։
-
Նախատեսված է կանանց և տղամարդկանց համար:
Նվեր 5.
-
Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ առավելագույնը 8.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
-
Քանակը՝ 200-300 հատ։
-
Նախատեսված է կանանց համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է livearmenian@ameriabank.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղղարկել նամակ Մրցույթի պայմաններին համապատասխանող առաջարկներով` ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը.
-
Մրցույթին մասնակցող անձի/կազմակերպության ամբողջական անունը/անվանումը,
-
Մրցույթին մասնակցող անձի/կազմակերպության պաշտոնական կայքէջը և/կամ ֆեյսբուքյան էջը (առկայության դեպքում),
-
Մրցույթին ներկայացվող Նվերի լուսանկարը և մանրամասն նկարագրությունը,
-
Նշում այն մասին, թե Մրցույթի պայմաններում նշված որ կատեգորիային (լոտերին) է վերաբերում ներկայացված առաջարկը,
-
Մրցույթին մասնակցող անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)։
Մրցույթի այլ պայմաններ
-
Մրցույթին մասնակցելու նպատակով առաջարկները կարող են ուղարկվել ս.թ. մայիսի 29-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող օրվա Երևանի ժամանակով ժամը 00։01-ից սկսած մինչև ս.թ. հունիսի 29-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59-ը ներառյալ:
-
Մրցույթի շրջանակում ստացած բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Բանկի Մարքեթինգի և հաղորդակցության կենտրոնի բոլոր աշխատակիցներից բաղկացած Մրցութային հանձնաժողովի կողմից, որից հետո կհայտարարվեն առաջնային ֆիլտրում անցած և Մրցույթի պայմաններին համապատասխանող առաջարկները։
-
Բոլոր ընտրված առաջարկները կտեղադրվեն Բանկի պաշտոնական կայքում և կանցնեն առցանց քվեարկության փուլ ( մինչև ս.թ. հուլիսի 12-ը, Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ): Մրցույթի պայմաններին չհամապատասխանող առաջարկները կհամարվեն մերժված։
-
Մրցույթի յուրաքանչյուր կատեգորիայում (լոտում) ամենաշատ քանակով ձայն հավաքած առաջարկը/ները կընտրվի/կընտրվեն որպես Մրցույթի հաղթող։
-
Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն և Մրցույթի յուրաքանչյուր կատեգորիայի (լոտի) հաղթողները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը (Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի՝ www.facebook.com սոցիալական ցանցում (այսուհետ՝ «Ֆեյսբուք») պաշտոնական էջում: Մրցույթի հաղթողներն այդ մասին կծանուցվեն նաև հեռախոսազանգի միջոցով՝ իրենց կողմից նշված կոնտակտային հեռախոսահամարներով։
Մրցանակները
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձինք կստանան համապատասխան Նվերների պատրաստման/գնման պատվեր Բանկի կողմից՝ Մրցույթի պայմաններում նշված քանակներին և գներին համապատասխան: Ընդ որում, Մրցույթում հաղթող ճանաչված անձանց և Բանկի միջև հետագա հարաբերությունները կծագեն և կկարգավորվեն` ըստ համապատասխան պայմանագրի (ծառայությունների մատուցման կամ ապրանքի գնման պայմանագիր), իսկ պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մրցույթի հաղթողներին:
Թարմացված է առ 04.06.2019 թ., 17:41
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|