ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման` Բանկի շինարարական գործընթացներում ներգրավելու համար:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`
-
ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական)
-
առնվազն 3 տարվա փորձ տվյալ ոլորտում, կազմակերպությունների տարածքների վերակառուցում/վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք), բանկային/ֆինանսական ոլորտում կատարված աշխատանքները կարող են դիտարկվել որպես առավելություն:
-
Վերջին 5 տարվա ընթացքում կատարված շինարարական/վերանորոգման աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 400,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի, պայմանագրերի պատճենները)
-
Ձևաթղթերի պատասխանները, լրացված փաստաթղթերը և հետևյալ՝ պահանջվող փաստաթղթերը՝ ֆինանսական հաշվետվություններ, պետ. ռեգիստրի վկայական և կանոնադրություն, պետ բյուջեի նկատմամբ պարտավորություն չունենալու մասին փաստաթուղթ՝ տրված ԿԱ ՊԵԿ կողմից, բանկային հաշիվների և վարկային գծի մասին տեղեկատվություն, պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:
Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն Բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
Հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` նշելով ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-01 և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանված չէ և կընդունվեն նոր հայտեր նախաորակավորման համար:
Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ էլ. հասցեին. tenders@ameriabank.am
Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ /+37410/ 56-11-11 հեռախոսահամարով՝ Հայկ Մեսրոպյանին (գնումների ավագ մասնագետ) h.mesropyan@ameriabank.am
Հրավերին դիմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համագործակցությունից:
Թարմացված է առ 24.06.2019 թ., 16:52
|