HERE AND BEYOND
Ամերիա խմբի բարեգործական աճուրդում հիվանդ երեխաների համար հավաքվել է 61 մլն դրամ
Մամուլի կենտրոն

Դեկտեմբերի 6-ին Ամերիա ընկերությունների խմբի կողմից Երեւանում կազմակերպված «Խաղողը կյանք է» բարեգործական աճուրդից հավաքագրված 61 մլն 146 հազ. դրամը կփոխանցվի 17 հիվանդ երեխաների բուժման ծախսերը հոգալու համար:

Օգնություն կստանան «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ երեխաներին», «Երեխաներն առանց ցավի» հիմնադրամներում եւ «Արձագանք» հասարակական կազմակերպությունում գրանցված 17 երեխաներ, ովքեր այժմ բուժման փուլում են եւ ֆինանսական աջակցության կարիք են զգում։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքերով, սա արդեն չորրորդ նմանատիպ աճուրդն է եւ գնալով թե ներդրումների քանակն է ավելանում, թե հյուրերի թիվը:

Աճուրդի ընթացքում ներկայացվել են տարբեր երկրների բարձրորակ կոնյակների, գինիների, շամպայնի եւ արմանյակի լավագույն արտադրողների արտադրանքը` ընդհանուր առմամբ 20 լոտ:

«Անտինորի գինեգործական տունը համարվում է իտալական գինու դեսպանն ամբողջ աշխարհում: Արդեն 600 տարի այս գինեգերծական ընտանիքը գինի է պատրաստում Տոսկանայում: Այսօր ներկայացնում ենք երկու լոտ, որոնք իրենց մեջ ամփոփել են իտալական գինու կատարելությունը: Հայաստան ենք ժամանել աճուրդին մասնակցելու նպատակով, քանի որ կարևորում ենք բարեգործությունը»,- նշել է աշխարհահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչ Գվիդո Վանուքքին:

Բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկություն կունենան մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարն փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

www.banks.am

Թարմացված է առ 11.12.2013 թ., 10:00
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: