HERE AND BEYOND
«Խաղողը կյանք է» աճուրդի արդյունքում հավաքագրվեց 61,146,000 ՀՀ դրամ
Մամուլի կենտրոն

Ս.թ. դեկտեմբերի 6-ին «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Խաղողը կյանք է» խորագրով բացառիկ խմիչքների համտես և աճուրդ, որի ողջ հասույթը կուղղվի հիվանդ երեխաների բուժմանը:

Աճուրդի արդյունքում հավաքագրվեց 27,100,000 ՀՀ դրամ, առանձին հանգանակումները կազմեցին 3,473,000 ՀՀ դրամ: Ստացված ընդհանուր գումարը` 30,573,000 ՀՀ դրամը կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ընդհանուր գումարը կազմեց 61,146,00 ՀՀ դրամ:

«Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր միացան այս նախաձեռնությանը: Մենք հույս ունենք, որ կշարունակվեն հանգանակումները և համատեղ ուժերով կաջակցենք բոլորիս օգնությանը ակնկալող մանուկներին:

 

Կոչ ենք անում միանալ մեզ.
Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն միանալու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին: Դուք կարող եք փոխանցումն իրականացնել նաև առցանց՝ վճարելով VISA, MasterCard, ArCa քարտերով՝ այցելելով http://csr.ameriagroup.am կայք:
 
Փոխանցված ամենափոքր գումարն անգամ նշանակություն ունի երեխաների բուժման համար:
 
 


 

Թարմացված է առ 09.12.2013 թ., 14:50
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: