HERE AND BEYOND
«Ամերիա» ընկերությունների խումբը բարեգործական աճուրդի միջոցով կօգնի 17 հիվանդ երեխայի
Մամուլի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հիվանդ երեխաներին օգնելու համար «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 6–ին Երևանում ավանդական բարեգործական աճուրդ կանցկացնի, հայտնեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Այսօր մեր ցուցակում ընդգրկված են 17 երեխաներ, ովքեր ծանր վիճակում են և բուժում են անցնում։ Մենք կփորձենք ամեն կերպ օգնել նրանց»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց նա։
Ջրբաշյանի խոսքով` «Ամերիա» ԸԽ–ն ամեն տարի բարեգործական աճուրդի անցկացման նոր գաղափարներ է առաջ քաշում` երեխաների համար միջոցներ հավաքելու նպատակով։ Այս անգամ աճուրդը կանցնի «Խաղողը կյանք է» կարգախոսով, որի ընթացքում կներկայացվի բարձրորակ և ընտիր կոնյակների, գինիների, շամպայնի և արմանյակի լավագույն արտադրողների արտադրանքը տարբեր երկրներից։ Աճուրդի շրջանակում նաև գինու համտես կկազմակերպվի։

Հիշեցնելով հայտնի արտահայտությունը, թե «գինին հողի արյունն է»` Ջրբաշյանն ասաց, որ հենց այդ պատճառով է խաղողն ընտրվել որպես աճուրդի խորհրդանիշ։
Նա նշեց, որ «Ամերիա» ԸԽ–ն ավանդաբար կկրկնապատկի աճուրդից ստացված հասույթը` հիշեցնելով, որ ցանկացողներին կտրամադրվի կամավոր նվիրատվություններ կատարելու հնարավորություն` աճուրդի շրջանակից դուրս։

Ջրբաշյանի խոսքով` աճուրդի կազմակերպիչներին հաճելիորեն զարմացրել է գինի արտադրողների և ներմուծողների` աճուրդին մասնակցելու պատրաստակամությունը։ «Միացել են բոլորը, և արդեն վերջում ոչ թե մենք էինք նրանց դիմում, այլ նրանք` մեզ` առաջարկելով ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում հանդիպող բացառիկ և հազվադեպ վաճառվող գինիների տեսակներ»,– ասաց նա։

Այս կապակցությամբ «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրենը նշեց, որ միջոցառմանը կմասնակցեն աշխարհահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ։ Իտալացի գինեգործներն առաջարկել են հաղթողներին երկու օր հյուրընկալվել իրենց մոտ:

Ջրբաշյանը դժվարացավ նշել այն գումարը, որը ծրագրվում է հավաքել աճուրդի ժամանակ` նշելով, որ կարևոր է օգնելու ցանկությունը։
Նա հայտնեց, որ նախորդ աճուրդից և կամավոր նվիրատվություններից բացի, այդ թվում նաև «Ամերիա» ԸԽ–ի կողմից մեկ տարում հավաքվել է շուրջ 100 մլն դրամ (մոտ 248 հազար դոլար) է կազմել, որն ուղղվել է երեխաների բուժմանը։

Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան:Մասնավորապես կներկայացվեն` «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. 5 լիտր, Tignanello 2010թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:

«Ամերիա» ԸԽ–ն արդեն չորրորդ տարին անընդմեջ հավաքում է գործարար աշխարհի ներկայացուցիչներին` ամեն օր կյանքի համար պայքարող ծանր հիվանդ երեխաներին օգնելու համար։
Աճուրդի ողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

Օգնություն կստանան «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ երեխաներին», «Երեխաներն առանց ցավի» հիմնադրամներում և «Արձագանք» հասարակական կազմակերպությունում գրանցված 17 երեխաներ, ովքեր այժմ բուժման փուլում են և ֆինանսական աջակցության կարիք են զգում։

«Ամերիա» անունը կրող և այս ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հայկական շուկայում առավել ագրեսիվ զարգացող հաստատություններից են, որոնք պրոֆեսիոնալ ծառայություններ են մատուցում իրավաբանական և կառավարման ծառայությունների, ներդրումային հարցերի և բիզնես–նախագծերի իրականացման խորհրդատվության ոլորտում, ինչպես նաև մատուցում են ֆինանսական և բանկային ծառայություններ։ Խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթը, որը տրամադրվում է «Ամերիա» խմբի ընկերությունների կողմից, հարթակ է ստեղծում Հայաստանի և տարածաշրջանի հաճախորդներին համալիր աջակցություն ցուցաբերելու համար։

www.arka.am

Թարմացված է առ 05.12.2013 թ., 15:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: