|
|
HERE AND BEYOND
|
|
|
Հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ուսումնական վարժանք Ամերիաբանկի աշխատակիցների համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ս.թ. դեկտեմբերի 14-ին «Կամար» բիզնես-կենտրոնում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության մասնակցությամբ կազմակերպվեց և իրականացվեց հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ուսումնական վարժանք` Ամերիաբանկի աշխատակիցների համար:
Ուսումնական վարժանքը նպատակ ուներ իրազեկել Ամերիաբանկի աշխատակիցներին, թե ինչպես պետք է կատարել ճիշտ գործողություններ հնարավոր հրդեհային իրավիճակներում, միաժամանակ ծանոթացնել շենքի կառուցվածքային առանձնահատկություններին և դեպի տարհանման վայր հասնելու ամենակարճ ու անվտանգ ուղիներին:
Ամերիաբանկի աշխատակիցներն ուսումնական վարժանքի ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստակամություն` արագ և կազմակերպված ձևով շենքից տարհանվելու և նախատեսված վայր հասնելու գործում:
Թարմացված է առ 18.12.2018 թ., 15:05
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|