|
|
HERE AND BEYOND
|
|
|
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը հայտարարում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) Facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված Բանկի պաշտոնական էջում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի պաշտոնական էջում տեղադրված Մրցույթի մասին հայտարարության ներքո՝ մեկնաբանությունների դաշտում, ներկայացնել պատասխան հետևյալ 3 հարցերից յուրաքանչյուրի համար.
-
Ի՞նչ - Այն գտնվում է Երևանում և թվով 9-ն է:
-
Որտե՞ղ - Երևանի այդ համայնքի ամենաբարձրադիր վայրը գտնվում է ծովի մակարդակից 1370 մետր բարձրության վրա:
-
Ե՞րբ - Այդ օրը ծնվել է 20-րդ դարի ամերիկյան ամենահայտնի երգիչներից մեկը, ով 1954 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի:
Մեկնաբանությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
-
Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա:
-
Մրցույթին մասնակցությունն անվճար է:
-
Մեկ անձի/օգտատիրոջ կողմից կարող է ներկայացվել միայն մեկ մեկնաբանություն, իսկ մի քանիսը ներկայացնելու դեպքում Մրցույթի համար կդիտարկվի միայն ժամանակագրորեն առաջին ներկայացվածը: Ընդ որում, խմբագրված մեկնաբանությունները հնարավորություն չեն ունենա մասնակցել Մրցույթին:
-
Կեղծ էջով մեկնաբանություն ներկայացրած մասնակիցները Մրցույթին չեն մասնակցելու:
-
Մրցույթին ներկայացվող մեկնաբանությունը պետք է պարունակի ներկայացված բոլոր երեք հարցերի ճիշտ պատասխանները:
Մրցույթի պայմանները
-
Մրցույթի մասին հայտարարության դաշտում նշված բոլոր մեկնաբանությունները ֆիլտրվում են, ընդ որում, ստուգվում է յուրաքանչյուր մեկնաբանության համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված մեկնաբանությունները հնարավորություն չեն ունենա մասնակցելու Մրցույթին:
-
Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակներում ներկայացված մեկնաբանություններից հաղթող են ճանաչվելու տրված բոլոր 3 հարցերին 1 մեկնաբանությամբ ճիշտ պատասխան ներկայացրած առաջին 3 մասնակիցները:
-
Մրցույթին մասնակցելու նպատակով մեկնաբանությունները կարող են ներկայացվել ս.թ. դեկտեմբերի 3-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 6-ը, ժամը՝ 24:00-ը ներառյալ՝ Բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված Մրցույթի հայտարարության մեկնաբանությունների դաշտում:
-
Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. դեկտեմբերի 8-ին (մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի պաշտոնական էջում: Հաղթողները արդյունքների մասին կծանուցվեն Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:
Մրցանակներ
-
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան նվեր՝ հեռախոսի լիցքավորիչ (power bank), ինչպես նաև՝ անակնկալ Բանկի կողմից: Մրցանակը ստանալու ժամկետի և վայրի մասին հաղթող ճանաչված մասնակիցները կծանուցվեն Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:
Թարմացված է առ 05.12.2018 թ., 8:25
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|