HERE AND BEYOND
Ամերիաբանկը միացել է Խնայողությունների միջազգային օրվան եռօրյա արշավով
Մամուլի կենտրոն

30 հոկտեմբերի, 2018թ. Ամերիաբանկը Խնայողությունների միջազգային օրվա՝ հոկտեմբերի 31-ի կապակցությամբ, հանդես է գալիս եռօրյա արշավով՝ առաջարկելով հատուկ պայմաններ մի շարք ծառայությունների համար:

Ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ժամկետային ավանդ կներդնեն ՀՀ դրամով, կսահմանվեն հետևյալ պայմանները.

  • Բանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով բարձր տոկոսադրույք ներդրված դրամային ավանդի/ավանդների համար
  • Visa Classic կամ MasterCard Standard քարտի տրամադրում` անվճար տարեկան սպասարկմամբ (Քարտը տրամադրվում է 4 տարի գործողության ժամկետով։ Քարտի ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվում է Բանկում տվյալ պահին գործող սակագներով)
  • Օնլայն բանկինգ համակարգ` անվճար սպասարկմամբ:

Նշենք, որ Խնայողությունների օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ, որին մասնակցելու է նաև Ամերիաբանկը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մոտենալ Ամերիաբանկի տաղավար, Արմենիա Մարիոթ հյուրանոցի (Ամիրյան փող., 1 շենք) Տիգրան Մեծ  նախասրահ հոկտեմբերի 31-ին, ժամը 12:30-15:00-ը:

Թարմացված է առ 30.10.2018 թ., 17:33
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: