|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի՛ հաճախորդ,
Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ Ամերիաբանկից վարկ ստանալու համար հաճախորդները դիմում են տարաբնույթ միջնորդ կազմակերպությունների կամ առանձին անհատների օգնությանը: Սույնով ցանկանում ենք հատուկ մատնանշել, որ այդ բոլոր անձինք որևէ կապ չունեն Ամերիաբանկի հետ, դրանք ապակողմնորոշում են հաճախորդներին, ինչի արդյունքում վերջիններս հարկադրված են լինում նմանատիպ «աջակցության» համար վճարել զգալի միջնորդավճարներ:
Եվս մեկ անգամ հորդորում ենք Ամերիաբանկից վարկ ստանալու գործընթացում և այդ գործընթացի բոլոր փուլերում զերծ մնալ ցանկացած երրորդ անձանց կամ կազմակերպություններին որպես միջնորդ ներգրավելուց և նմանատիպ միջնորդ ծառայություններից օգտվելուց: Հարցերի կամ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները Ձեզ սիրով կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն և/կամ աջակցություն վարկի ստացման գործընթացում:
Հատկապես կարևորում ենք նշել, որ միջնորդ կազմակերպությունները և անհատները որևէ կերպ չեն կարող ազդել Բանկի կողմից դրական որոշում կայացնելու և/կամ վարկի տրամադրման գործընթացը կրճատելու վրա: Ավելին, այն բոլոր դեպքերում, երբ Բանկը հիմնավոր կասկած կունենա միջնորդ կազմակերպության կամ անհատի ներգրավվածության վերաբերյալ, վարկի տրամադրումը կարող է Բանկի կողմից մերժվել:
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար Դուք կարող եք ընտրել Ձեզ համար առավել հարմար հետևյալ տարբերակներից մեկը.
-
Այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ,
-
Զանգահարել Բանկի կոնտակտային կենտրոն 010 56 11 11 հեռախոսահամարով,
-
Գրել անձնական հաղորդագրություն Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջին կամ պաշտոնական էլեկտրոնային հասցեին info@ameriabank.am։
Հարգանքով` Ամերիաբանկ
Թարմացված է առ 26.06.2018 թ., 17:59
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|