|
|
HERE AND BEYOND
|
|
|
Հայտարարություն աշխատանքային ժամերի վերաբերյալ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի հաճախորդներ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 12-ին Ամերիաբանկի Արշակունյաց, Երիտասարդական, Քոչար մասնաճյուղերը կաշխատեն հետևյալ աշխատանքային գրաֆիկով՝
Ստորաբաժանում
|
Աշխատանքային գրաֆիկ
|
12.05.2018թ. (շաբաթ օրը)
|
Արշակունյաց մ/ճ
|
10:30-19:00
|
Երիտասարդական մ/ճ
|
10:30-19:00
|
Քոչար մ/ճ
|
10:30-19:00
|
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն իրականացված գործարքները կմշակվեն և դրանց ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը` 14.05.2018թ-ին, բացառությամբ՝ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, մասնավորապես.
-
համապատասխան ֆիզիկական անձ հաճախորդի Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և դրամով, և արտարժույթով` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով:
-
Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին փոխանցումներ ՀՀ դրամով` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարի չափով:
-
Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե հաշվին /քարտին բավարար միջոցներ լինեն և պատշաճ լրացված լինեն գործարքի բոլոր վավերապայմանները, այդ թվում՝ ստացողի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Բանկի սպասարկման ամբողջական ցանցին, ներառյալ՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին, կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Թարմացված է առ 08.05.2018 թ., 13:42
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|