HERE AND BEYOND
«Ամերիա Գլոբալ Թրեյդինգ» համակարգին ծանոթացում` թեսթային (Demo) տարբերակի միջոցով
Մամուլի կենտրոն

Հարգելի' հաճախորդ

«Ամերիա Գլոբալ Թրեյդինգ» առևտրային համակարգի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին ծանոթանալու համար Ամերիաբանկն ընձեռում է համակարգի թեսթային տարբերակի հասանելիության հնարավորություն: Համակարգի թեսթային տարբերակի միջոցով հնարավոր է իրականացնել արժեթղթերի առք և վաճառք` օգտագործելով համակարգի բոլոր հնարավորությունները, սակայն չկրել ֆինանսական հետևանքներ: Օգտագործելով թեսթային տարբերակը` հնարավոր է ավելի մանրամասն ծանոթանալ համակարգի պարզ ինտերֆեյսին, հայտերի և ալգորիթմների բազմազան տեսակներին, համակարգի կողմից ընձեռված տեխնիկական վերլուծության համար անհրաժեշտ գործիքներին:

Համակարգի թեսթային տարբերակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն լրացնել էլեկտրոնային դիմումի ձևը, ինչից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Դուք կստանաք էլեկտրոնային հաղորդագրություն` հետագա հրահանգներով:

Նշենք, որ «Ամերիա Գլոբալ Թրեյդինգ»-ը բազմաֆունկցիոնալ այն համակարգերից է, որը հնարավորություն է ընձեռում առքուվաճառք իրականացնել միջազգային շուկայում գնանշվող ամենատարբեր ֆինանսական գործիքներով: Այն իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում, որի միջոցով ապահովվում է առքուվաճառքի գործարքների օպտիմալ արագություն, արդյունավետություն: Համակարգն ունի մատչելի ինտերֆեյս` իրական ժամանակում հաշվի մնացորդի և գործառնությունների վերահսկման հնարավորությամբ: Համակարգը միաժամանակ ընձեռում է լրացուցիչ հնարավորություններ` ներառյալ տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծության համար անհրաժեշտ բոլոր գործիքները:

Ներկայացված համակարգի միջոցով Դուք հնարավորություն կունենաք 365 օր, 24 ժամ գործարքներ իրականացնել աշխարհի ավելի քան 80 առևտրային հարթակներում, մինչդեռ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հնարավոր է դա կատարել միայն բանկի աշխատանքային ժամերին:

Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` Դուք ստանում եք հասանելիություն աշխարհի նշանավոր ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն` /ԱՄՆ/, Toronto Stock Exchange, Montreal Exchange /Կանադա/, LSE, LSE International Order Book /Միացյալ Թագավորություն/, Frankfurt Stock Exchange -FWB /Գերմանիա/, Vienna Stock Exchange -VSE /Ավստրիա/, Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN /Բելգիա/, uronext France - SBF /Ֆրանսիա/, Swiss Exchange - SWX /Շվեյցարիա/, Borsa Italiana /Իտալիա/, Bolsa de Madrid /Իսպանիա/, Tokyo Stock Exchange -TSE.JPN /Ճապոնիա/, Hong Kong Stock Exchange - SEHK /Չինաստան/, Australian Stock Exchange -ASX /Ավստրալիա/ և այլն, ընդհանուր առմամբ, հասանելիություն աշխարհի 19 երկրի 80 խոշորագույն ֆոնդային բորսաներին:

Բացի այդ, առևտրային համակարգում ներկայացված է առևտրային գործիքների լայն ընտրանի` մարժինալ առքուվաճառքի իրականացման հնարավորությամբ, որը թույլ է տալիս իրականացնել արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ` կնքման պահին գործարքի համար անհրաժեշտ ոչ բավարար ֆինանսական միջոցներով, ինչպես նաև կատարել վաճառքի կարճ գործարքներ /Short գործարքներ/`արժեթղթերի բացակայությամբ, որը թույլ է տալիս գումար վաստակել ինչպես արժեթղթերի աճի, այնպես էլ անկման դեպքում: Եվ այս բոլոր ծառայությունները մատուցվում են մատչելի սակագներով:

Թարմացված է առ 04.11.2013 թ., 12:06
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: