HERE AND BEYOND
Ամերիաբանկ- gg համատեղ արշավ
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկի և gg-ի համատեղ արշավը շարունակվում է: gg հավելվածի օգտատերերը կարող են օգտվել անվճար երթևեկության պրոմո կոդ ստանալու հնարավորությունից նաև ս.թ. դեկտեմբերի 23-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 28-ը ներառյալ:

Արշավի շրջանակներում gg հավելվածի օգտատերն առաջին անգամ իր վճարային քարտը հավելվածին ամրակցելիս կստանա gg ծառայության ավտոմեքենաներով անվճար երթևեկության միանգամյա օգտագործման մեկ պրոմո կոդ` մինչև 600 ՀՀ դրամի չափով: Առաջարկը վերաբերում է բոլոր բանկերի քարտապաններին:
Ընդ որում, Ամերիաբանկի քարտապանների համար գործում են հատուկ պայմաններ. gg հավելվածին իրենց վճարային քարտն առաջին անգամ ամրակցելիս Ամերիաբանկի հաճախորդները կստանան անվճար երթևեկության միանգամից երկու պրոմո կոդ, յուրաքանչյուրը` մինչև 600 ՀՀ դրամի չափով:
Ս.թ. դեկտեմբերի 23-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 28-ը տրամադրված պրոմո կոդերն ուժի մեջ կլինեն մինչև 2018 թ.. հունվարի 7-ը ներառյալ:

Ինչպե՞ս օգտագործել պրոմո կոդը:
Պրոմո կոդն օգտագործելու համար անհրաժեշտ է gg հավելվածում պատվերը հաստատելուց առաջ ընտրել «ՊՐՈՄՈ ԿՈԴ» դաշտը:

Արշավի մնացած պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Ջիջիտաքսի» ՓԲԸ-ին՝
https://www.facebook.com/ggTaxi/ 
Թարմացված է առ 22.12.2017 թ., 20:46
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: