|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը 3–րդ եռամսյակում կրկնապատկել է ՓՄՁ վարկավորման պորտֆելը մինչև 73.3 մլն դոլար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 3–րդ եռամսյակում կրկնապատկել է ՓՄՁ վարկավորման պորտֆելը մինչև 73.3 մլն դոլար, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։
Ըստ նրա, Ամերիաբանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելը, 2013 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով, ավելացել է 96 տոկոսով 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 37.5 մլն դոլարից հասնելով 73.3 մլն դոլարի։
«Բանկը 2013 թվականին շեշտը դրել է ՓՄՁ զարգացման վրա, և երեք եռամսյակների արդյունքներով շուրջ 64 մլն դոլար ընդհանուր գումարի մոտ 260 վարկ է տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին»,– նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց նաև, մինչև տարեվերջ Ամերիաբանկը ծրագրում է ավելացնել ՓՄՁ պորտֆելը` հասցնելով մինչև շուրջ 80 մլն դոլարի։
Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի վարկային պորտֆելին, ապա Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենի խոսքով` այն էապես չի փոխվել, և այս տարվա ինն ամիսների արդյունքներով տրամադրած միջոցների ծավալը կազմել է 157.5 մլն դոլար, իսկ ընհանուր պորտֆելը սեպտեմբերի վերջի դրությամբ` 250 մլն դոլար։ Տարեվերջին խոշոր բիզնեսի վարկավորման պորտֆելը ծրագրվում է ավելացնել մինչև 280-300 մլն դոլարի։
www.arka.am
Թարմացված է առ 31.10.2013 թ., 16:25
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|