|
|
HERE AND BEYOND
|
|
|
Հայտարարություն եվրոյով պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
2017 թվականի հուլիսի 10-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100 եվրո
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
5,000,000 եվրո
|
ՔԱՆԱԿԸ
|
50,000 հատ
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
27 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
3,30 %
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
3 ամիս պարբերականությամբ
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. հունիսի 26-ի Թիվ N 1/504Ա որոշմամբ: Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0015 Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043120035146 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:
ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0015,
Գրիգոր Լուսավորիչ փողոց 9
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@www2.ameriabank.am
Կայք-էջ` www2.ameriabank.am
Թարմացված է առ 11.07.2017 թ., 16:10
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|