|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ավստրիական Զարգացման Բանկի և Ամերիաբանկի համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ավստրիական Զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր`15 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին, որի 70%-ն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ 30%-ը` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 8 տարի ժամկետով:
Փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 43%-ը և աշխատատեղերի զգալի մասը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումն էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը, ներքին ու արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:
***
Ավստրիական Զարգացման բանկ (OeEB)
Oesterreichische Entwicklungsbank AG (OeEB) գործում է որպես Ավստրիայի պետական զարգացման բանկ 2008թ. մարտից: Բանկը մասնագիտանում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու մեջ` կայուն զարգացում ապահովելու նպատակով: OeEB-ն նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն (խորհրդատվություն), որը կարող է օգտագործվել` զարգացման նախագծերի ազդեցությունն ընդլայնելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.oe-eb.at.
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www2.ameriabank.am:
Թարմացված է առ 01.10.2013 թ., 9:48
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|