HERE AND BEYOND
Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր (AD-01)
Մամուլի կենտրոն

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված անվտանգության համակարգերի նախագծող և կառուցող կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման բանկի ԿԱՄԱՐ բիզնես կենտրոնի անվտանգության համակարգերի նախագծման և տեղադրման գործընթացներում ներգրավելու համար:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`

  • Պետ. Ռեգիստրի վկայական (պատճենը)
  • առնվազն 3 տարվա փորձ ոլորտում, (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք)
  • Պահպանության ահազանգման համակարգերի նախկինում տեղադրման փորձ (պահանջվող նախընտրելի արտադրատեսակներ՝ Honeywell, Bosch, Apollo Security Systems)
  • Մուտքի վերահսկման և կառավարման համակարգերի նախկինում տեղադրման փորձ (պահանջվող նախընտրելի արտադրատեսակներ ՝ Honeywell, HID Global, Bosch, Apollo Security Systems)
  • Տեսադիտման համակարգերի նախկինում տեղադրման փորձ (պահանջվող նախընտրելի արտադրատեսակներ ՝ Axis, Bosch, Pelco)


Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող անվտանգության համակարգերի նախագծման և կառուցմանշրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` նշելով ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-01 և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2017 թ. փետրվարի 25-ը, ժ. 15:00:
Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ էլ. հասցեով. tenders@www2.ameriabank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ /+37410/ 56-11-11 հեռախոսահամարով՝
Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր մասնագետ)
www2.ameriabank.am

Թարմացված է առ 20.02.2017 թ., 18:14
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: