|
|
HERE AND BEYOND
|
|
|
Հայտարարություն Windows XP օպերացիոն համակարգի սահմանափակման մասին
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի հաճախորդ,
Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայություններից անխափան և անվտանգ օգտվելու նպատակով խնդրում ենք անցում կատարել Windows 7 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգի:
Տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարից Windows XP օպերացիոն համակարգի միջավայրում նշված ծրագրերի աշխատանքը դադարեցվելու է՝ կապված Microsoft ընկերության կողմից դեռևս 2014 թ. դեկտեմբերին Windows XP օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման հետ: Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայությունների հետագա զարգացումն ու անվտանգության նոր չափանիշներն այլևս համատեղելի չեն այդ օպերացիոն համակարգի հետ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 56 11 11 հեռախոսահամարով: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝ Ամերիաբանկ
Թարմացված է առ 10.01.2017 թ., 15:24
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|